Իրանական հրթիռն ուղիղ հարվածով անցյալ գիշեր խոցել է Իսրայելի Բերշևա քաղաքում տեղակայված թիրախ, որը կիբերծառայություններ էր մատուցում այդ երկրի ԶՈՒ-երին և ռազմարդյունաբերությանը, հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս պատերազմի ընթացքում իրանական կողմի հաջողություններից մեկն էլ այն է, որ կետային ճշգրիտ հարվածներով այլևս հօդս է ցնդում այն առասպելը, թե, իբր, իրանական հրթիռներն ընկնում են որտեղ պատահի և ունակ չեն խոցելու կոնկրետ թիրախներ», - գրել է նա։