00:00:00

Իշխանություններին անհանգստացնում է, որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք. Աբրահամյան

09:43, 18 հունիս 2025 Բլոգ

 

«Յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ իր կարգավիճակից, կարծում եմ, ունի իր կարմիր գծերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ պետի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատման մասին։

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե պաշտոնանկությունը ինչով է պայմանավորված,  միգուցե պայմանավորված է  նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։

«Չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է։ Կարծում եմ՝ սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որն արտացոլվել է  կոնկրետ երեկվա իրադարձություններում»,- ասաց Աբրահամյանը։  

Նա նշեց, որ եկեղեցու, հոգևորականների նկատմամբ սկսած հարձակումները իշխանության համար հեշտ մարսվող թեմա չի կարող լինել, քանի որ եկեղեցին ունի բարձր վարկանիշ ոչ միայն Հայաստանում, Հայաստանից դուրս։

«Անհանգստանցողն է հատկապես այն պարագայում, որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղիկնություն ունեցող անձինք, այդ թվում Սամվել Կարապետյանը։  Ստեղծված իրավիճակում իշխանությունը պետք է ռեակցիա տար, ինչը տեսանք երեկ»,- ասաց Տ.Աբրահամյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր