00:00:00

Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում. Տիգրան Աբրահամյան

08:43, 17 հունիս 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:

Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները:

Իսկ մինչ դա, պատերազմների անվերահսկելի ալիքը տարբեր աշխարհամասերով ակտիվ կշրջի և հազարավոր անմեղ մարդկանց մահեր ու զրկանքներ կբերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր