00:00:00

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդատողը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով․ Կոդեքս փաստանական գրասենյակ

20:23, 16 հունիս 2025 Բլոգ

Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է․
 
Այսօր Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից բռնության գործադրման դեպքով վարույթ չի նախաձեռնվել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է՝ լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը (այսինքն արարք, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով:
Ցավալի եւ խիստ քննադատելի է, երբ ժողովրդավար համարվող պետությունում անընդմեջ ոտնահարվում են ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, նմանօրինակ դեպքերից են (2024թ. 10-ից ավել դեպք) Անի Գեւորգյանի, Փայլակ Ֆահրադյանի, Նարե Գեւորգյանի, Անի Ներկարարյանի եւ այլոց՝ ոստիկանականների կողմից լրագրողի մասնագիտական օրինական գորունեության խոչընդոտուման գործերը, որոնցով սակայն որեւէ ոստիկան կամ պետական պաշտոնյա չի ենթարկվել քրեական պատասխանատվության:
Այսպիսով, ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտման կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ ցանկացած սահմանափակման դեպք եւ դրսեւորում պետք է պատշաճ քննարկման առարկա դառնա իրավասու մարմինների կողմից:
ԿՈԴԵՔՍ փաստաբանական գրասենյակը մշտապես պատրաստ է պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերել չորրորդ իշխանության ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտման հետ կապված ցանկացած դեպքով:
ԿՈԴԵՔՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր