00:00:00

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով. Վահե Դավթյան

23:07, 12 հունիս 2025 Բլոգ

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Վերջին օրերին շատ է խոսվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «վարկանիշի» մասին։

Մինչդեռ «վարկանիշ» եզրույթի օգտագործումը ՀԱԵ նկատմամբ ոչ միայն բառամթերային առումով է սխալ, այլև հակասում է եկեղեցու էությանն ու առաքելությանը։

 Վարկանիշը ենթադրում է մրցակցային համեմատություն, ժողովրդականության կամ ազդեցության չափում, մինչդեռ ՀԱԵ֊ն հավատի, հոգևոր ծառայության և ազգային ինքնության պահպանման ինստիտուտ է։ Նրա արժեքը չափելի չէ թվային կամ հանրային նախասիրությունների սանդղակով։

Բացի այդ, ՀԱԵ֊ն հանդիսանում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքակրթական ու ազգային ինստիտուտ, որի դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր