00:00:00

Ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը, պայքարում է ազգային ինքնության դեմ․ Թաթոյան

23:29, 10 հունիս 2025 Բլոգ

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրում է․

Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հավաքագրելով հանցակիցների։
Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:
Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից: Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր