00:00:00

Ի՞նչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները. Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում

05:16, 09 հունիս 2025 Բլոգ

«Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.

«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.

- ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,

- հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,

- հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,

- մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր