00:00:00

Երկիրը իսկապես վտանգված է․ Շատ մեծ հույս ունեմ, որ մեկտեղվելու են բոլորը` բոլոր նախկին նախագահները, վարչապետները, սպաներն ու զինվորները

17:01, 07 հունիս 2025 Բլոգ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրել է․

«Հայաստանի երրորդ հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ուղիղ հետևանքն է ու այդ շարժման մասնակիցները (ոչ թե Ղարաբաղ կոմիտեի անդամները, այլ` շարժման ամբողջ սերունդը) ուղիղ պատասխանատվություն են կրում այս երկրի ու հասարակության համար նաև այսօր:

Ազնիվ լինենք` երկիրը իսկապես վտանգված է: Հազարամյա ինստիտուտները թիրախավորվում են ներսից ու պաշտպանության կարիք ունեն (անկախ մեր անձնական վերաբերմունքից):

Այս համատեքստում առաջին նախագահի վեհ քայլը դրական` ծայրաստիճան դրական ազդակ է և պետության ղեկավարի պատասխանատու պահվածք:

Ես սպասում եմ, որ սա երկրի կործանմանը տանող քայլերին ընդդիմանալու վճռականության միակ դրսևորումը չի լինի, ավելին, շատ մեծ հույս ունեմ, որ անկախ անձնական, քաղաքական, գաղափարական տարաձայնություններից` մեկտեղվելու են բոլորը` Հանրապետության առաջին, երկրորդ, երրորդ նախագահները, բոլոր նախկին վարչապետները, սպաներն ու զինվորները:

Մի խոսքով` անձամբ ես տպավորված եմ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլից ու սպասում եմ շարունակությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր