00:00:00

Սյունիքում մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել. Տիգրան Աբրահամյան

07:39, 06 հունիս 2025 Բլոգ

Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներն են, այս մասին հայտարարել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ճիշտ է, լայն կոնտեքստով և երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ` ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ:

Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը` կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում և տեսանելի է:

Իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր