Նախաքննության ավարտի մասին ՀԿԿ տարածած հայտարարությանն անդրադարձել է նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը։
«Շնորհակալ եմ իմ ամուսնուն՝ Արմեն Գևորգյանին, որ այսքան տարի բարձր է պահել իմ գերդաստանի պատիվը։ Նա միշտ արժանավույն գնահատել է իմ հարազատների՝ մասնավորապես իմ պապերի՝ Թելման Սահակյանի և նրա եղբոր Վալերի Սահակյանի, Սերգեյ Թովմասի Հախվերդյանի ներդրումը սովետական և անկախ Հայաստանի տնտեսության մեջ։
Հպարտ եմ, որ իմ պապերը կարողացել են ստեղծել այնքան բարիք, որ ինձ և իմ ընտանիքի անդամներին ապահովել են արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։ Թելման Արտաշեսի Սահակյանի մասին չեմ մանրամասնում, քանի որ Հայաստանում նրան շատերը ճանաչում են (Սովետաշենի տրիկոտաժի միավորման երկարամյա գլխավոր տնօրեն, Հայ տեքստիլ տորգի 10–ամյա կառավարիչ, հետագայում նաև համասեփականատեր, ինչպես նաև մինչև 2015 թվականը իրականացրել է տարբեր ձերնարկատիրական ծրագրեր), իսկ Վալերի Արտաշեսի Սահակյանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Խիստ վիրավորական է, երբ նմանատիպ մարդկանց անցյալը անտեսվում է, քաղաքական նկատառումներից ելնելով և իմ ամուսնուն՝ Արմեն Գևորգյանին վարկաբեկելու համար։ Ծիծաղելի է վերագրել իմ ամուսնուն նաև այն գույքերը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը և դպրոցական տարիները։
Ականատես ենք fake (շինծու) քրեական հետապնդման վառ օրինակին։
Աստված իմ պապերի հոգիները լույսերի մեջ պահի»,– գրել է Թամարա Գևորգյանը։