00:00:00

Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել ,բայց ոչնչացնել անհնար է․ Միքայել Մելքումյան

08:54, 03 հունիս 2025 Բլոգ

Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել ,բայց ոչնչացնել անհնար է։
 
Վերջին օրերին մարդկանց հոգիներում և սրտերում ալեկոծություն է առաջացրել հարձակումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ներկայացուցիչների վրա։ Արդյո՞ք սա պատահական է, թե՞ «ճիշտ» ընտրված պահ և ինչ-որ նոր գործընթացի սկիզբ։ Միգուցե սա ինչ-որ տեխնոլոգիա է, որ կիրառվում է մեր դեմ։
 
Այսպիսով, դարերով կայացած ազգային ինստիտուտների նսեմացման գործընթացը շարունակվում է շատ տարօրինակ խոսույթով։ Կարծում և համոզված եմ, որ բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի ոչնչացնել այն, ինչն անհնար է ոչնչացնել, չի կարելի փոփոխել անփոփոխելին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր