Չես կարող հավակնել պարբերաբար միջամտել քաղաքական գործընթացներին, անել քաղաքական հայտարարություններ, այլ կերպ ասած՝ զբաղվել քաղաքականությամբ, և, որպես արձագանք, քաղաքական կոշտ հակահարված ստանալով, մղկտալ «վու՜յ, վու՜յ, վույ՜, ամա՜ն, ամա՜ն, ամա՜ն»:
Ավելի քան մեկ տարի է՝ հոգնեցինք կրկնելով. «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»: Ձայն բառբառոյ յանապատի: Եվ թերևս պատճառն այն է, որ իրականում «Աստվածն» այդքան էլ «Աստված» չէ: Ուզում է ապրել ոչ թե «Աստծո», այլ մարդու կյանքով, բայց միաժամանակ օգտվել «Աստծո» համար նախատեսված արտոնություններից: Բա էլ նեղանալը ո՞րս է: Եվ բավ է մարդու կյանքով ապրել, բայց միաժամանակ «Աստծո պատմուճան» կրել շարունակել ցանկացող մի քանիսին ուղղված արդարացի, թեկուզ և կոշտ քննադատությունը ներկայացնել որպես եկեղեցամարտ: Դուք կապ չունեք եկեղեցու հետ: Դուք, գուցե, մտել եք եկեղեցի: Բայց եկեղեցին ձեր մեջ այդպես էլ չի մտել:
Մի բանում չեմ կարող չհամաձայնվել: Արտաքին հայատյաց ուժերի նկրտումների սպասարկումն իսկապես եղկելի է և դատապարտելի: Դադարեցրե՛ք:
Արուսյան Ջուլհակյան