00:00:00

Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում․ Սուրենյանց

07:49, 02 հունիս 2025 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

 

«Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում:  

 

 Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ: Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, էապես չի ազդում պատերազմի ընթացքի, ուժերի բալանսի վրա ու ավելին՝ Մոսկվային կարող է դրդել ավելի կոշտ դիրքորոշման ու գործողությունների։ Սա սովորաբար բանակցային գործընթացը դարձնում է ավելի բարդ ու քիչ փոխզիջումային։

 

Ըստ այդմ, Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում, իսկ կողմերից առաջարկվող լուծումների անհամատեղելիությունը ու Կիևի երեկվա գործողությունները կարող են մեծացնել էսկալացիան պատերազմում: Մեծ հաշվով, մնում եմ իմ կարծիքին՝ քանի ձգձգվում է բանակցային լուծումը, այնքան ավելի մեծանում է այն գինը, որը պետք է վճարի Ուկրաինան՝ պատերազմի ավարտի դիմաց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր