00:00:00

Փաշինյանը ժողովուրդջանին թրմեցնում է խաղաղության պայմանագրով, Ադրբեջանը շարունակվում է ուժեղ զինվել

19:31, 29 մայիս 2025 Բլոգ

Հայ ֆիդայապետերից մեկն ասել է, որ ժողովուրդը չի սիրում ճշմարտություն լսել, ժողովրդին պետք են հեքիաթներ։ Կայուն խաղաղությունը նման հեքիաթ է։ Ադրբեջանին Հայաստանի հետ կայուն խաղաղություն,խաղաղության խաչմերուկ պետք չէ։ Աշխարհում, հատկապես Կովկասում, ընդունում են միայն ուժը; 44-օրյա պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք զինվորական կրթություն չունեցող, բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանի գերագույն հրամանատարության և շատ այլ ուրիշ պատճառներով։ Հիմա ո՞ւմ վրա եք հույս դրել՝ Սուրեն Պապիկյանի՞, Ջերմուկի մոտ թառած ազերիներին սովահարությամբ դուրս մղող Էդուարդ Ասիրյանի՞ և ռազմական կրթություն չունեցող պաշտպանության փոխնախարարների վրա՞։ Մի քանի հատ հնդկական հրետանու մարտկոց եք բերել, դրանով ժողովուրդջանին խաբում եք։ Ժողովուրդջանին թրմեցնում եք խաղաղության պայմանագրով, իսկ Ադրբեջանը շարունակվում է ուժեղ զինվել։ Պարզ է, որ Հայաստանի դեմ է զինվում։ Նույնիսկ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, Ադրբեջանը մի մահանա գտնելու է դրա իրականացումը ձախողելու, դրանում Հայաստանին մեղադրելու համար։ Ես այս գրառմամբ խուճապ չեմ հարուցում, ասում եմ ճշմարտությունը, Հայաստանը պիտի իմանա, թե իրեն ինչ է սպասվում։

Գրել է Ոսկան Սարգսյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր