Մեծ զոհողությունների գնով հաջողվել էր ունենալ զույգ պետություն, սակայն ներկա իշխանությունները Արցախը «նվիրել» են, իսկ այժմ անցել են Հայաստանի Հանրապետության կազմալուծման գործընթացին։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հիմա մտածում են ընդամենը ադրբեջանցիների հետ առևտուր անելու, նրանց սպասարկող անձնակազմ լինելու մասին։
Էս մարդիկ նպատակ ունեն ավիրելու ամեն ինչ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության ցուցումով։ Արցախն ուրանալը, բանակը կազմաքանդելը, Ջերմուկի վրա ադրբեջանցիների ներկայությունը... սա ինքնիշխանությո՞ւն է», – ասել է պատգամավորը։