00:00:00

Ինքնության այս խեղումը, այս մուտացիան պետք է կանգնեցնել, «չհայության» գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, նետել պատմության աղբարկղը․ Մելիքյան

19:55, 27 մայիս 2025 Բլոգ

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօրվա հայտարարությունների համատեքստում անդրադարձել է  հայի և չհայի տեսակներին։  

«Երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի մեկնեցի Արցախ, սկսեցի ուսումնասիրել հայերիս մասին ադրբեջանական քարոզչական նյութերը։ Թշնամին ստեղծել էր հայի մի վիրտուալ կերպար, որը ցանկացած նորմալ մարդու մոտ գարշանք էր առաջացնում. անինքնասեր, ծախու, պիղծ, նենգ, վախկոտ, սնափառ, դավաճան, անհուսալի, արծաթասեր, խոսք չպահող, խոստումը դրժող, մեջքից խփող, սրբություն չհարգող։                                                                                                                                                   

Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «չհայ»-ի տեսակ ու մտածում էի՝ լավ, էսքա՜ն էլ սու՞տ։

Անցան տարիներ, ու հիմա ստիպված եմ փաստել, որ թշնամուն առժամանակ հաջողվել է չհայի վիրտուալ տեսակը դարձնել իրական ու ստեղծել հայկական պետության նոր վերնախավ՝ չհայի պատկերով ու նմանությամբ։ Դա նրանց հաջողվել է։ 10-ից 10:

Ուստի սա գիտակցող մարդկանց թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ինքնության այդ խեղումը, այդ մուտացիան կանգնեցնելն ու դրա հետքերը վերացնելը։  

Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Շահամիր Շահամիրյանը, Րաֆֆին, Գևորգ Չավուշը, Արամ Մանուկյանը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Վազգեն Վեհափառը, Ավոն, Լեոնիդը չհայ չեն եղել, հայ են եղել։ Հայ են եղել։ Հայ են եղել։

Չհայության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը։

Սա՛ պետք է լինի մեր սուրբ պարտքը մեր նախնիների հիշատակի ու մեր սերունդների առջև։ Ես այդպես եմ մտածում»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր