00:00:00

Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը. Աղեկյան

19:32, 24 մայիս 2025 Բլոգ

Զարուհի Փոստանջյանին այսօր հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր։
«ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ
Լիլիթ Աղեկյանից

Պահանջագիր

5 աշխատանքային օրվա ընթացքում չեք պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմինե Խերանյանի, Աննա Գրիգորյանի, Արեգնազ Մանուկյանի կողմից դիմումով ներկայացված երաշխավորող հանդես գալու իմ` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ պարտավորությունը։
 
Ձեր կողմից անգործություն դրսևորելը` ցայսօր չպատասխանելը, արձանագրում է` որպես պատիժ իմ նկատմամբ սահմանված ազատազրկման չարամիտ հովանավորություն։ Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել դատախազության կողմից` ձեր մեղքի չափով և բաժնով, իմ խոսքի ազատության և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր