00:00:00

Հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու նվիրումով` դարձեք մեր երկրի վաղվա լավ օրվա և նոր հաղթանակների կերտողները. Համբարձումյան

10:12, 23 մայիս 2025 Բլոգ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում մասնավորապես ասված է.

 

«Սիրելի՛ շրջանավարտներ,

 

Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,

 

Շնորհավորում եմ այս կարևորագույն և խորհրդանշական օրվա առթիվ։

 

Սիրելի՛ շրջանավարտներ,

 

Տոնական այս օրը, որը լի է հույզերով ու հիշողություններով, մաղթանքներով ու հրաժեշտի խոսքերով, ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։

 

Դպրոցական վերջին զանգն այսօր հնչում է որպես կոչնակ` ազդարարելով մի նոր կյանքի սկիզբ։

 

Նվիրական այս օրը դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախներին և սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ անսպառ նվիրումով կրթել ու դաստիարակել են ձեզ, փոխանցել նաև հոգևոր֊բարոյական մնայուն արժեքներ, որոնք պետք է դառնան ուղեցույց նոր կյանքի ճանապարհին և ապագայի կերտման հիմնաքարը։

 

Սիրելի շրջանավարտներ,

 

Իմ պատանի բարեկամներ,

 

Հրաժեշտ տալով դպրոցական անհոգ տարիներին` դուք մտնում եք կյանքի նոր շրջափուլ, որտեղ հաղթահարելու եք բազում դժվարություններ:

 

Երբեք չնահանջեք դեպի ձեր նպատակների իրականացումը տանող ուղուց։

 

Քայլեք վստահ ու անվարան։

 

Հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու նվիրումով` դարձեք մեր երկրի վաղվա լավ օրվա և նոր հաղթանակների կերտողները։

 

Բարի երթ ձեզ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր