00:00:00

Նոր Նորքի նախկին թաղապետը խոստովանում է՝ հրաժարականի պատճառ հանդիսացել էր ԱԺ-ի հարց ու պատասխանը

23:54, 20 մայիս 2025 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Պարզվում է՝ Նոր Նորքի արդեն նախկին տխրահռչակ թաղապետը խիստ նեղվել է ԱԺ֊ում իր վարքագծի վերաբերյալ հնչեցրած հարցերից։

Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա, փաստորեն, խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հենց ԱԺ-ում վերջին քառօրյայի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանը և դրան հաջորդած հանրային արձագանքը։

Արամ Սարգսյանի կուսակիցը Արամ Սարգսյանի կուսակից չէր լինի, եթե անգամ հրաժարականի տեքստը չհամեմեր սպառնալիքներով, սակայան կարծում եմ, ավելի կարևոր է արձանագրել, որ ընդդիմությանն այս դրվագում հաջողվեց հանրային հնչեղություն հաղորդել անընդունելի վարքագծի դրսևորմանը, որին հաջորդեց ստիպված պաշտոնանկությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր