00:00:00

«Ոջիլ», «Տխմшրներ»․ Աննա Հակոբյանը որակումներ է տվել իրեն քննադատողներին, ինչպես խոստացել էր օրերս

19:14, 18 մայիս 2025 Բլոգ

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման և ելույթի։ Այսօր նա անհատապես թիրախավորել է մի շարք անձանց։

Մասնավորապես «երկու տխմար» է անվանել լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին․

«Երկու տխմար,  որ դուրս են տալիս կատարյալ տխմարություններ։ Բայց կարեւորը՝ նրանք վստահ են իրենք իրենց, եւ իրենց արտաբերած  ցնդաբանությունների վրա»,- գրել է Հակոբյանը։

Փաշինյանի տիկինը «ոջիլ է» անվանել իրեն քննադատած ֆեյսբուքյան օգտատեր, ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանին․

«Ոջիլ։ Արդեն 5 տարի է 44-օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ  արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։

Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կլինի հրապարակայնորեն»,- գրել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր