00:00:00

Քննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս Հակոբյան

08:48, 16 մայիս 2025 Բլոգ

Ըստ տարածվող լուրերի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է... սա ավելի աբսուրդ բան է, քան անգամ խոսքի համար ազատազրկելը, որովհետև լրագրությունը այն մասնագիտական գործունեության տեսակներից է, որը պաշպանվում է քրեական օրենքով։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ  Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով, սա նույնն է, որ մի որոշ ժամանակ անց քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին սկսեն մեղադրել իրենց վստահորդների հանցակից լինելու մեջ և հետապնդեն:

«Քննիչներն ու դատախազները Հայաստանում մարդկանց հետապնդելու հարցերում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը վերաբերում է իշխանություններին հաճոյանալուն: Կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ»,-ընդգծել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր