00:00:00

Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել․ Անուշ Միրզոյանի և բազմաթիվ այլ օրինակները դրա վառ ապացույցներն են․ Աբրահամյան

19:38, 15 մայիս 2025 Բլոգ

Գործող իշխանության օրոք Հայաստանում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, ընդգծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար։

Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար:

Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, դրա լուսաբանումն էլ՝ որպես հանցագործակցության օժանդակություն:

Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն:

Ով լուսաբանած լինի ինչ-որ ձախողված օպերացիա, օրինակ` Լելե-Թեփեի գործողությունը, որում իշխանությունը տարբեր բնույթի հանցագործություններ է փնտրում, հանգիստ կարող է դա լուսաբանող լրագրողներին էլ որպես հանցագործության օժանդակող նշանակել ու ծանր հոդվածի տակ մտցնել:

Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, այս ու բազմաթիվ այլ օրինակները դրա վառ հաստատումներն են»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր