00:00:00

Հուսով եմ, որ Լևոն Քոչարյանը կլինի առաջին պատգամավորը, ով մոռացության կտա «Հայաստան» խմբակցության անունից տարածված հայտարարությունը․ Ղազարյան

11:06, 15 մայիս 2025 Բլոգ

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթն Ազգային ժողովում փայլուն էր բազմաթիվ առումներով. ըստ էության, գրագետ, փաստարկված, տրամաբանված, հիմնավոր կապերով, բավարար սարկազմով, համարձակ, հավասարակշռված և այլն։ Դրան հաջորդած ադրբեջանա-թուրքական հրոսակախմբի հիստերիան, խուլիգանական պահվածքը, սանձարձակ ու անդաստիարակ կեցվածքն այդ ելույթի հաջողված լինելու լավագույն ապացույցն էր»,-նշում է հասարակական ակտիվ գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի երեկվա ելույթին։

Նա շարունակում է.

«Դրանով ապացուցվեց նաև, որ վաղուց ժամանակն է այդ հրոսակախմբի դեմ պայքարում խոսքից գործի անցնել։ Պատգամավորների պարագայում խոսքից գործի անցնելու միակ դրսևորումը կարող է լինել վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մեկնարկը։

Հուսով եմ, որ Լևոն Քոչարյանը կլինի առաջին պատգամավորը, ով մոռացության կտա «Հայաստան» խմբակցության անունից տարածված մայիսի 2-ի անհիմն, փաստազուրկ և անտրամաբանական հայտարարությունը, և կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Հակառակ դեպքում անիմաստ ու ավելորդ են դառնում բոլոր ելույթներն ու հայտարարությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր