00:00:00

Փաշինյանը շարունակում է ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականությունը. քաղաքագետ

21:18, 12 մայիս 2025 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե օրենքն ընդունելուց հետո անդամակցության ուղղությամբ գործնական ինչ քայլեր են արվում:

Այլ խոսքով, Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին՝ անդամակցության հարցով: Եթե անկեղծ, ապա Հայաստանում օրենքի ընդունման փաստին անտարբերությամբ արձագանքեցին նաև Բրյուսելից:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրակարգ գոյություն չունի, դա ավելի ակնհայտ դարձավ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից և Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո:

Բայց Փաշինյանն իներցիայով շարունակում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականությունը:

Դա Հայաստանը չի մոտեցնում ԵՄ-ին, բայց երկու այլ փաստեր արձանագրվում են՝ տոկսիկ բաղադրիչը մեծանում է հայ-ռուսական հարաբերություններում և Նիկոլ Փաշինյանի կաբինետն ապօրինություն է թույլ տալիս՝ չկատարելով ԱԺ կողմից ընդունված օրենքը:

Բայց հանուն արդարության՝ ԵՄ-ին ինտեգրման մասին դրա նախաձեռնողները, օրենքն ընդունելուց հետո, մեկ անգամ հիշել են: Պարզվել է, որ հանուն այդ «սրբազան գործի» Մասիվի թաղապետը խոշտանգել է ընդդիմադիր ակտիվիստի»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր