00:00:00

Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց

09:33, 12 մայիս 2025 Բլոգ

Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով են վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը: Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը: Դրա համար քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք, որ գոնե այս պահին չունենք՝ ինստիտուցիոնալ և բովանդակային առումով: Ընդ որում, եթե չեղավ ակտիվ փողոց, ապա իմպիչմենտի գործընթացը չի կարող հաջողել՝ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների դրական մոտեցման դեպքում: Միայն համաժողովրդական շարժումը կարող է երկու առանցքային խնդիրներ լուծել.

  • առաջնորդի հարցը, ով կղեկավարի շարժումը և վարչապետի պաշտոնում կփոխարինի Փաշինյանին,
  • իշխանության ներսում ճաքեր կառաջացնի, ինչը երկու տասնյակ ՔՊ-ականների կարող է ստիպել՝ միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին:

Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր