ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն աձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքին՝ ԱԺ-ում։ Փաշինյանը, իր հռետորաբանությանը հավատարիմ մնալով, անվանարկել էր ՀՀ նախկին նախագահներին։
«Նիկո՛լ Փաշինյան, երեխայական «կռուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Հրապարակիր նախևառաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։
Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։
Բանավիճո՞ղ ես՝ Ալիևի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։
Հազար տարի էլ անցնի, Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա։
Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս դու՝ Նիկոլ։
Դրա մասին ասել է նաև քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։