00:00:00

Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են․ Աբրահամյան

08:27, 06 մայիս 2025 Բլոգ

«Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են», - գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն՝ ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:

«Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն են ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնթե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը», - գրել է պատգամավորը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր