00:00:00

Մեծ թվով անձինք, դերակատարներ իրենց կարող են գտնել այդ հարցուպատասխանում․ Տիգրան Աբրահամյան

21:38, 04 մայիս 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման հարցուպատասխանն էի նայում:

2.5 ժամ նախագահը Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգին վերաբերվող հարցերին էր պատասխանում` մատչելի, հիմնավոր, անկեղծ, որոշ դեպքերում` այն համեմելով հումորային պատմություններով կամ ակնարկներով:

Մեծ թվով անձինք, դերակատարներ իրենց կարող են գտնել այդ հարցուպատասխանում, որովհետև այս կամ այն ձևով դրան առնչվել են:
Կային պատասխաններ, որոնց մասին, նախագահը, թեև այլ առիթներով խոսել էր, սակայն դրանք կամ «մոռացության» են տրվել կամ պարզապես իրենց հասցեատերերին չէր հասել:

Մի խոսքով, արժե նստել ու երկար նայել, որովհետև դրանք պարունակում էին կարևոր պատմական փաստերից մինչև ներքաղաքական ակտուալություն ներկայացնող թեմաներ և շատերն իրենց փնտրածը հաստատ կգտնեն:

Իհարկե, խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը, այլ ոչ թե մութ սենյակում սև կատու փնտրում:

Այնուամենայնի ողջ օրվա ընթացքում անընդհատ գլխումս այդ հանդիպմանը հնչած հետևյալ սկզբունքն էր` «ոչինչ առանց պայքարի չի տրվում», որովհետև սա զուտ հաջողություն փնտրող ուժի/ուժերի բանաձևը չէ, այլ այն պետք է ուղեկցի յուրաքանչյուրին` անկախ իր մասնագիտությունից և աշխատանքային բնագավառից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր