Վանաձորի նախկին քաղաքապետ Մամկիկոն Ասլանյանը ՔՊ-ին է դիմել՝ ամեն գնով իշխանություն վերցնելու մոլուցքը հետևանքներ ունի։
«Վանաձոր,Գյումրի ... Երևան
Երևանի ավագանիում իշխող ուժը գտնվում է քաղաքական պատանդի կարգավիճակում. կոալիցիոն գործընկերը, փայլուն հասկանալով, որ քաղաքի կառավարման համար ուղիղ պատասխանատվություն չի կրում, գիտակցելով, որ հետքայլը կփոշիացնի «եվրոպական» դիրքավորման հեռանկարը ու կթուլացնի հողի վրա եղած ներկայությունը, անցել է վերջնախաղի (էնդշպիլ), որի ցանկացած ելք ՔՊ-ի համար ունենալու է շատ բացասական կամ ուղղակի բացասական արդյունք (ցուգցվանգ)։
Այս ամենը հետևանք է ամեն գնով իշխանություն վերցնելու մոլուցքի ու դրան հասնելու ճանապարհին անտրամաբանական ու վայրի մեթոդների, այսրոպեական «հաճելի» խաբկանքի։
ՏԻՄ-ում կատարած ապօրինությունները, համայնքային ընտրությունների նկատմամբ ունեցած ձեր ցինիզմն ու արհամարհանքը երկար, բայց ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում (утилизация) ...
Շարունակեք, չթողնեք ձեզ «խանգարեն» ... »,- սոցցանցի իր էջում գրել է Մամիկոն Ասլանյանը