00:00:00

Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա․ Նոր Նորքի թաղապետն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է շանտաժի

18:40, 01 մայիս 2025 Բլոգ

Քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի («Հանրապետություն» կուսակցությունից) անմիջական մասնակցությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ կիրառված բռնությանը հաջորդած զարգացումներին է անդրադարձել՝ շեշտելով՝ կոռուպցիայի մասին բարձրաձայնած ակտիվիստին ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին մեղադրանք են առաջադրում, իսկ բռնություն կիրառած Տիգրան Տեր-Մարգարյանն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը։

«Կանխատեսել էի, որ եթե քաղաքական և քրեաիրավական գնահատական չտրվի Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքին, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակով երկրում խրախուսվում են քաղաքացիական բախումներ:

Գնահատականս մնում է անփոփոխ:

Տեղի է ունենում իրավական ֆարս, խոշտանգողների և խոշտանգվողների պատասխանատվության, այսպես ասած, համահարթեցում: Ավելին, Չախոյանին և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան խմբակային ծեծի մասնակիցներին:

Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա:

Տիգրան Տեր-Մարգարյանն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է քաղաքական շանտաժի՝ սպառնալով լուծարել քաղաքային կոալիցիան, եթե Նոր Նորքի վարչական ղեկավարը պաշտոնանկ արվի:

Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է լրացնեն իրենց պահանջների շարքը՝ ներառելով նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կետը»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր