00:00:00

Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի

19:18, 30 ապրիլ 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի:

Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:

Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի՝ երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:

Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր