00:00:00

Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

21:54, 29 ապրիլ 2025 Բլոգ

 

 

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը այցելել է Գյումրի, որտեղ հանդիպել է Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանին։

«Այցելեցի Գյումրի (Լենինական)՝ Հայաստանի ամենահոգեշնչող և ինքնատիպ քաղաքներից մեկը։

Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին՝ ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։

Գյումրին մի քաղաք է, որտեղ պատմությունը, մշակույթը և ժողովրդի հյուրընկալությունը զգացվում են ամեն քայլափոխի։ Հին փողոցները, ճարտարապետությունը և յուրահատուկ մթնոլորտը իսկապես տպավորիչ էին։ Ուրախ եմ, որ եղա այստեղ»,- գրել է Ծառուկյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր