00:00:00

Ցավոք, Նիկոլին անգամ Սաակաշվիլու ու Զելենսկու նման գտածոների հետ համեմատելն է անլուրջ. Ֆարմանյան

20:25, 24 ապրիլ 2025 Բլոգ

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի գրառումը․

Նիկոլին առավել հաճախ համեմատում են Սաակաշվիլու կամ Զելենսկու հետ: Ես միշտ պնդում եմ, որ դա սխալ է: Ոչ միայն, բայց նաև այս պատճառով:
Սեփական փողկապն ուղիղ եթերում կերած Սաակաշվիլին 2008 թ. պատերազմի ավարտին, այդուհանդերձ չստորագրեց որևէ փաստաթուղթ, որով Վրաստանը Աբխազիան ու Հրվ. Օսիան պաշտոնապես կճանաչեր գոնե «վիճելի»: Չնայած սեփական արկածախնդրության արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակին՝ ռուսական տանկերը Թբիլիսի էին մտնում, ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ահռելի ճնշմանը:
Մեկ այլ ազգակործան պոպուլիստ՝ Զելենսկին ևս, չնայած կրկին սեփական արկածախնդրության հետևանքով պետության փաստացի փլուզմանը, ամեն առիթով դեռ պնդում է, որ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Ղրիմն ու մյուս տարածքները Ուկրաինայի անունից պաշտոնապես կճանաչի Ռուսաստանի կազմում:
Ցավոք, Նիկոլին անգամ Սաակաշվիլու ու Զելենսկու նման գտածոների հետ համեմատելն է անլուրջ:
Հնարավոր է սա 5 people նկարն է
 
 
 
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր