00:00:00

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան

10:29, 16 ապրիլ 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:

Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:

Ու՞մ են պետք կամ դուք ու՞մ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ վարեփոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում` ամենշաբաթյա կտրվածքով բանակի հրապարակային հրահանգելով «չկրակել», «չարձագանքել»:

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30