00:00:00

Փաստացի, Հայաստանում գործում է արտաքին սվիններով պահվող չպետական համակարգ. Հակոբյան

11:01, 15 ապրիլ 2025 Բլոգ

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը գրել է.

«Եթե ճիշտ է պնդումը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ապա ճիշտ է նաև պնդումը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եվ, ուրեմն. վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից, ոչ մեկը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել: Հայաստանը միակն է, որի ժողովրդի 2018-ի և 2021-ի չվիճարկված ընտրությունների արդյունքում ժողովրդի ձևավորած կառավարությունը ջուրն է նետել մի ամբողջ սերնդի զոհողությունները, ուրացել է սեփական ժողովրդի զավակների թափված արյունը, կապիտուլացվել է, հայրենիքի մի հատվածը ճանաչել է ֆաշիստական պետության կազմում, ընդունել է պարտությունն ու 24/7 ռեժիմով լիզում է իրեն հաղթածի ու ստորացրածի կոշիկները:

Փաստացի, Հայաստանում գործում է արտաքին սվիններով պահվող չպետական համակարգ, որտեղ ժողովրդի մեծամասնության համառ անտարբերության պայմաններում կապիտուլյացիայի հետ համաձայն հատվածը ձևավորել է կառավարություն, անհամաձայն հատվածը՝ ընդդիմություն, որը մասնակցել է (և դեռ մասնակցելու է) Հայաստանում գաուլայտեր նշանակված վեցնոցի կազմակերպված ընտրություններին և այս չպետական համակարգին իր մասնակցությամբ լեգիտիմացրել է հակահայ ու հայակեր ռեժիմին:

Սա վերլուծություն չէ, սա բոլորի համար ակնհայտ իրողություն է, որի հետ պետք է առերեսվել ու հաշվի նստել այնպես, ինչպես ժամանակին հայերի նախնիները հաշվի են նստել Կարա-կոյունլուների կամ ասենք՝ Ղզլբաշների օկուպանտ իշխանության իրողության հետ: Իսկ ովքեր ստեղծված իրավիճակի հետ ունեն խորը և համապարփակ անհամաձայնություն, պետք է սկսեն զրոյից ու սկզբի համար անեն մի բան՝ չլինեն մանկուրտ»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30