00:00:00

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի․ Աբրահամյան

09:27, 14 ապրիլ 2025 Բլոգ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն հանդիպման առնչությամբ տրված պաշտոնական հաղորդագրությունն ու նրանց մասնակցությամբ պանելային քննարկումը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի:

Խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցն է, որը նույնիսկ տեխնիկական և ընթացակարգային առումով, կարճ ժամանակում անհնար է իրականացնել:

Արդյո՞ք այս նրբությունները գիտակցում են Ադրբեջանում: Միանշանակ, այո´: Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30