00:00:00

Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն. պատմությունը սրբագրել չի ստացվի. Իշխան Սաղաթելյան

11:30, 07 ապրիլ 2025 Բլոգ

Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023-ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ-ն, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.

-հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,

-Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։

Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։

Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։

Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:

Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։

Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է»,- գրել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30