00:00:00

2019-ին Ստեփանակերտի հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն իր իրական դիրքորոշման մասին չի համարձակվել ասել․ պատգամավոր

09:09, 07 ապրիլ 2025 Բլոգ

Այն իշխանությունը, որը 2023-ին հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչև այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ` իրականությունն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե «ԼՂ հայության բռնի տեղահանության և ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում:

2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների և դիրքորոշման մասին չի համարձակվել ասել:

Ի վերջո, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր:

Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30