00:00:00

ՔՊ-ն պարտավոր է հենց այսօր հայտարարել, որ Գյումրու ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրելու. Նորիկ Նորիկյան

22:20, 05 ապրիլ 2025 Բլոգ

«Եթե գործող իշխանությունը ճանաչում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և ի գիտություն ընդունում 4 քաղաքական ուժերի հայտարարությունները՝ Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին, ապա որևէ ինտրիգ բացառելու նպատակով, ինչպես նաև գյումրեցիների ընտրությունը հարգելու մղումից դրդված, պարտավոր է հենց այսօր պաշտոնապես հայտարարել, որ Գյումրու ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրելու»,-գրում է փաստաբան, «արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով, եթե ավագանու անդրանիկ նիստում ՔՊ-ն որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ որևէ այլ անձի, ապա կարելի է վստահաբար պնդել, որ «ՄԱՐԴԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ» օպերացիան պսակվել է հաջողությամբ։  

 

Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

 

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30