00:00:00

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Աբրահամյան

09:47, 05 ապրիլ 2025 Բլոգ

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30