00:00:00

Եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց. Միհրան Հակոբյան

10:20, 04 ապրիլ 2025 Բլոգ

Ժողովրդի ընկալումներում կամ Վարդան Ղուկասյանը «նախկին թալանչի» չէ կամ ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին», այս մասին գրել է պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Սա, ըստ նրա, 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է:

«Եվ սա վեցնոցի 7-ամյա գործունեության ուղիղ ժողովրդական գնահատականն է:

Քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան պատմության համար արդեն իսկ արձանագրել են, որ 2018-ին հայ ժողովուրդը հինգշաբթի օրով հեղափոխություն է արել, որ միանգամից հայտնվի կիրակի օրում, բայց հայտնվել է չորեքշաբթի օրում: Եվ, եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել այս պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց»,- նշել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30