00:00:00

Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում. Արայիկ Հարությունյան

16:59, 03 ապրիլ 2025 Բլոգ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը և ընդգծել. «Սա մեզ համար սկզբունքային հարց է: Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում, այն ունի կարևոր բովանդակություն»:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպման նպատակն է համագործակցության միջոցով վեր հանել ոլորտում առկա բացերը, քննարկել դրանց լուծման ճանապարհները:

Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, ներկաները մտքեր են փոխանակել համակարգի սահուն և արդյունավետ կիրարկումն ապահովող մեխանիզմների լավարկման և պարզեցման, համակարգի բարելավման շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Ամփոփելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում համակարգը զգալի բարելավվել է և ընդգծել՝ անհրաժեշտ է շարունակել համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30