00:00:00

Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև անվտանգություն, ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա

10:14, 03 ապրիլ 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են:

Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում:

Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:

Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա` արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30