00:00:00

Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ․ Սարիկ Մինասյան

20:22, 27 մարտ 2025 Բլոգ

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի գրառումը․ 
 
Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք:
Քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2018-ից սկսած չեն միահյուսվում իրավական քայլերի հետ, առավել ևս կապ չունեն իմ անձի և մերձավորների հետ:
Պաշտոնապես և պատասխանատու հայտարարում եմ՝ ձեր բոլոր շահարկումներն անհիմն են և անտեղի, դրանք նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել, շեղել բուն ընտրական գործընթացից:
Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ: Մենք ունենք վաստակած վստահություն, հարգանք և պատիվ:
Այս ընտրությունները մեզ համար մեր ծառայությունը շարունակելու բնականոն ընթացքի մասին են` մեր որդեգրած սկզբունքներով և քաղաքի շենացման մեր հստակ ծրագրով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր