«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ ՀՀ նախագահներին ուղղված հայտարարություններին։
«Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ»,- գրել է Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ-ում Փաշինյանն ասել էր. «Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Երեք հատ մտքի տիտաններ ասում են՝ ես էսօր գործ ունեմ, այն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսիներին, բաջանաղներին, ղրկում են ասուլիսներ տալու:
Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։
Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերվում է, հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։
Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»: