00:00:00

Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից

10:10, 26 մարտ 2025 Բլոգ

Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա, առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում:

Մասնագետը նշում է, որ մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:

«Իհարկե, Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան և դրա մասին գրել եմ այստեղ:

Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան, և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար», - գրել է Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31