00:00:00

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի նոր ընտրություններում․ օրենսդրությունն արգելում է․ Արմեն Մինասյան

18:03, 25 մարտ 2025 Բլոգ

Արմեն Մինասյանն անդրադարձել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի առաջադրման օրինականության հարցին։

«ՀՀ Տեղական ինքնակառավարման օրենքի 75-րդ հոդվածը սևով սպիտակի վրա կատեգորիկ սահմանում է, որ «...Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի նոր ընտրություններում»:

Գյումրիում գրանցված թեկնածուներն այս հանգամանքը, չգիտես ինչու, անտեսել են, մինչդեռ ՀՀ օրենսդրությունը արգելում է, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկը լիներ Գյումրու քաղաքապետի թեկնածու ՔՊ Սարիկ:

Բնականաբար եվրադիտորդներից մինչև խորը թրամփիստներ թքած ունեն ժողովրդավարության բաստիոնում տեղ գտած ապօրինությունների վրա, կարևորը` խաղաղության խաչմերուկին ոչինչ չսպառնա»,- գրել է Մինասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր