00:00:00

Խորհրդարանը՝ որպես դատարան. Տիգրան Աթանեսյանի դիտարկումները՝ պատգամավորների անձեռնմխելիության հարցում

11:09, 25 մարտ 2025 Բլոգ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

«Երբ խորհրդարանը քննարկում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց, ապա այն կամա, թե ակամա գործում է որպես դատարան: Դա հայտնի երևույթ է աշխարհում, կարելի է բերել որպես օրինակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը: Այն գործում է որպես դատարան՝ ԱՄՆ նախագահին իմպիչմենթ հայտարարելու հարցում: Եթե խորհրդարանը գործում է որպես դատարան, ապա պետք է ապահովվեն արդարադատության նվազագույն պայմանները: Մեղադրողը՝ գլխավոր դատախազը, պարտավոր է ներկայացնել իր միջնորդագրին կից բոլոր ապացույցները և քննարկումը պետք է լինի բացառապես դրանց շրջանակներում:

Պատգամավորը պետք է օգտվի պաշտպանության իրավունքից, ունենա այն նախապատրաստելու ժամանակ: Կողմերը պետք է ունենան բացարկի իրավունք, պատգամավորների մեջ կարող են լինել նրանց անձնական ընկերները և թշնամիները (խոսքը չի գնում քաղաքական ընդդիմախոսների մասին): Դեռ ավելին՝ միջնորդագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացվելուց առաջ, պետք է արժանանա հատուկ հանձնաժողովի հավանությանը: Այդ հատուկ հանձնաժողովը պետք է կազմավորվի խմբակցությունների հավասար ներկայացվածության սկզբունքով՝ քաղաքական շարժառիթներով հետապնդումը հնարավորինս բացառելու համար: Ի վերջո, քվեարկությունը պետք է լինի բաց, և անվանական դատավորը չի կարող թաքնվել:

Այս ամենը Հայաստանում չկա և չի եղել, ուստի, որպես կանոն, պատգամավորների հետապնդումը դուրս է եղել իրավական շրջանակներից և երբեք վստահություն չի ներշնչել, անկախ այն բանից, թե եղել է հիմնավո՞ր, թե՞ ոչ»,-գրել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31