00:00:00

Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին. Հայկ Մամիջանյան

10:29, 25 մարտ 2025 Բլոգ

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կիսվել է Անդրանիկ Մարգարյանի մասին լսած պատմություններով։

«Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։

Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում՝ տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարոխոսության թեզերը։ Տրամաբանորեն՝ նրանք հաճախ հայտնվել են խորհրդային КГБ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար. Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որեւէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։

Տարիներ առաջ, Անդրանիկ Մարգարյանը կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորն այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռեւս այն ժամանակ նա խիստ կարեւորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։

Մենք Ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը Ձեր համար ամենացանկալին կլիներ՝ Ձեր գործը շարունակելով»,- գրել է Մամիջանյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31