00:00:00

Փաշինյանն ասում է` ի՞նչ ենք զիջել. Իշխան Սաղաթելյանը 18 հիմնական զիջում է հիշեցրել 2020-ի նոյեմբերից հետո

23:09, 23 մարտ 2025 Բլոգ

Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

 

«Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։

 

Կարծում եմ` կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։

 

1.Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին  զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։


 
2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:


 
3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

 

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

 

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

 

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն  հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31